Հրաժեշտի միջոցառում իտալացի կամավորների հետ

15 09 2013

last event«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ում հյուրընկալած իտալացի կամավորները, ովքեր Դիլիջանում են «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրի շրջանակներում, կազմակերպում են հրաժեշտի-հաշվետու միջոցառում: Միջոցառմանը կլինեն ֆոտո-վիդեո ցուցադրություններ, որոնք համեմված են լինելու իտալական և հայկական երգ ու պարով: Այն տեղի կունենա սեպտեմբերի 21-ին, ժամը 16:00-ին, Դիլիջան քաղաքի ամֆիթատրոնում:





D’Black Blues Orchestra խմբի համերգը Դիլիջանի միջազգային դպրոցում

4 09 2013





Faces of Dilijan

1 09 2013

Տեսանյութը պատրաստվել է “Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն” ՀԿ և EVS կամավորների կողմից:





Գոշավանքը դարձել է տոնավաճառ

8 08 2013

pic 03Այսօր ընկերներիս հետ Գոշավանքում էի: Բնականաբար, երբ այցելում ենք Գոշավանք, ամենասկզբում մտնում ենք վանքի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը: Մտնելով եկեղեցի ականատեսը եղանք մի շատ տհաճ տեսարանի: Հենց եկեղեցու ներսում դրված էին վաճառասեղաններ, որտեղ վաճառվում էին տարբեր  գրքեր, ապարանջաններ, հուշանվերներ, պատից կախված էին պայուսակներ, և այլ պարագաներ: Վաճառողուհուց իմացա, որ այն պատկանում է տեղի՝ Գոշավանքի, քահանային: Քիչ հետո էլ պարզ դարձավ, որ վաճառողուհին էլ քահանայի կինն է: Քահանան վանքը դարձրել էր ընտանեկան «բիզնես-կենտրոն»: Ցավալին այն է, որ եկեղեցին հենց տեղի հոգևորականն է պղծում սեփական շահերի համար:

Մեզ հետ էին նաև օտարերկրացիներ, ովքեր ապշած էին այդ տեսարանից,  և ամենահետաքրքիրն այն է, որ իրենք էին  ասում, որ դա սխալ է և շատ տգեղ: Read the rest of this entry »





Ուղեվարձը չի թանկանա

30 07 2013
Դիլիջան  Փաստորեն, արդեն երկրորդ անգամ, առանց ՏԻՄ-ի համաձայնության, փորձում են թանկացնել Դիլիջանի ներքաղաքային երթուղին: Սկզբում փորձ կատարվեց թանկացնել աշակերտների ուղեվարձը, որը կանխվեց  քաղաքապետի միջամտությամբ, քանի որ  որոշումը կայացվել էր ոչ իրավական եղանակով: Եվ նույնը տեղի ունեցավ հիմա, միայն այն տարբերությամբ, որ թանկացումը իրականացվելու էր ոչ միայն աշակերտների համար այլև՝ ուսանողների: Այս մասին գրվեց բլոգում, եղան բուռն քննարկումներ ու առաջարկներ և բարեբախտաբար որոշումը կասեցված  է:






Դիլիջանի տրանսպորտը թանկանում է

29 07 2013

paz Օգոստոսի 1-ից Դիլիջանի «պազիկների» ուղեվարձը կդառնա, 70-ի փոխարեն 100 դրամ, իսկ աշակերտներինը՝  30-ի փոխարեն 50 դրամ: Հայտարարություններն արդեն իսկ փակցված են: Այսպես թե այնպես Դիլիջանում հասարակական տրանսպորտն ունի բազում խնդիրներ, որոնց մասին  բազմիցս բարձրաձայնվել է, սակայն այդպես էլ «սայլը տեղից չի շարժվել»: Հիմա էլ դիլիջանցիները ոչ միայն պետք է համակերպվեն այդ փտած «պազիկների» անհարմարություններին, այլ նաև պետք է ավելի շա՞տ վճարեն դրանց համար: Ես ինքս չեմ պատրաստվում նույնիսկ 10 դրամ  ավել վճարել այդ «շարժվող ժեշտակտորների» համար…





Գոշի հրապարակը՝ Վերանյանի հրապարակ

23 07 2013

Gosh  Գոշ գյուղի նախկին համայնքապետ Հովսեփ Վերանյանը տասնամյա պաշտոնավարումից հետո, 2012 թ. սեպտեմբերին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքներով հարկադրված եղավ պաշտոնը զիջել իր մրցակցին: Սակայն մինչեւ լիազորությունների դադարեցման վերջին օրը՝ հոկտեմբերի 19-ը, համայնքապետի պաշտոնն անմնացորդ ծառայեցրեց իր ընտանիքին: Այդ օրը կայացրած որոշումներից մեկով նա օրինականացրել է Գոշի հրապարակում իր որդու՝ Սենիկ Վերանյանի նախաձեռնած ինքնակամ շինարարությունը:

1970-ական թվականներին «Գոշավանք» վանական համալիրի վերանորոգման եւ շրջակա պեղման գոտու տարածքում աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով համալիրին մոտակա տնամերձ հողամասերից պետության կարիքների համար հողամասեր են վերցվել, որի արդյունքում ստեղծվել է ներկայիս հրապարակը: Այս օրինակով, 40 տարի անց, Հ. Վերանյանը ոչ միայն հանրային հրապարակն է ծառայեցրել սեփական կարիքներին, այլեւ իր որոշումով համագյուղացի Միշա եւ Յաշա Գրիգորյանների փաստացի հողամասի մի հատվածն է վերցրել սեփական կարիքների համար: Գոշի հրապարակը ներկայումս կիսով զբաղեցնում են Հովսեփ Վերանյանի բիզնես կառույցները՝ աջ եւ ձախ կողմերում հյուրատուն է, ռեստորան, իսկ կենտրոնում, նախկին կանգառի տեղում, նրա որդու անավարտ շինությունը: Շարունակությունը կարդալ

Նկարը՝  http://armtourisminfo.com





«Պարենք հայերեն»-ը Դիլիջանում

19 07 2013

armenian national dances  Արդեն երկու օր է՝ հուլիսի 16-ին և 18-ին, «Պարենք Հայերեն» երիտասարդական նախաձեռնության անդամները սկսել են մեր ազգային պարերի ուսուցումը Դիլիջան քաղաքում: Դիլիջանցիները արդեն իսկ հասցրել են սովորել Վեր-վերի, Փափուռի, Էջմիածին, Ծաղկաձորի, ինչպես նաև այլ աշխատանքային և ռազմական  պարեր: Նախագիծը նոր շունչ է բերել իր հետ, որը վարակել է ոչ միայն տեղի երիտասարդությանը այլ նաև Դիլիջանում գտնվող օտարերկրացիներին, ովքեր մեծ ջանասիրությամբ փորձում են սովորել մեր հայկական պարերը:

Վերջին հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 20-ին, ժամը 18:30, ամֆիթատրոնում: Մենք՝ դիլիջանցիներս, երջանիկ կլինենք, եթե այս գեղեցիկ նախագիծը շարունակական լինի մեր քաղաքում:

Տեսանյութը կարող եք նայել Արմինե Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից:

նկարը՝ Պարենք հայերեն





Իտալացի երիտասարդները Դիլիջանում կիրականացնեն «Թակենք հայ հինավուրց եկեղեցիների դռները» կոչվող ծրագիրը։

19 07 2013

italian young people

Հուլիսի սկզբին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը հյուրընկալեց  Իտալիայից ժամանած երիտասարդների, ովքեր Դիլիջանի երիտասարդների հետ համատեղ իրականացնելու են տարբեր ծրագրեր: Նրանք այստեղ են «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրով։ Իտալացի երիտասարդների ծրագիրը կոչվում է «Թակենք հայ հինավուրց եկեղեցիների դռները»։ Այս ծրագրի շրջանակներում նրանք այցելելու են Դիլիջանի շրջակայքում գտնվող Հաղարծին, Գոշավանք, Ջուխտակ վանքեր և Մաթոսավանք, ինչպես նաև առկա սրբատեղեր,  ուսումնասիրելու են այս տարածքների պատմությունը, ինչպես նաև դրանց հետ կապված ամենատարբեր լեգենդներն ու առասպելները։ Իտալացի երիտասարդները պետք է նաև ժողովրդական պատմվածքներ հավաքեն  մեր տարածքում գտնվող սրբավայրերի մասին։ Այս բոլոր աշխատանքներն ի վերջո հանգեցնելու են նրան, որ պատրաստվելու են բուկլետներ, որոնք կբաժանվեն քաղաքի և եկեղեցիների բոլոր այցելուներին։ Ծրագիրն այքանով է հետաքրքիր, որ իտալացի երիտասարդները ոչ միայն պետք է հավաքեն ամբողջ ինֆորմացիան եկեղեցիների մասին, այլև՝ համագործակցելով տեղի երիտասարդների հետ, նրանք պետք է նաև սովորեն այդ եկեղեցիների պատմությունը՝ այդ կերպ դառնալով մեր պատմության և մշակույթի կրողը։ Նրանք արդեն ինտենսիվ ծրագրով յուրացնում են մեր մայրենին։
Read the rest of this entry »





ԱԺ պատգամավորի ընտանիքին պատկանող հյուրանոց-առողջարանից կբռնագանձվի ավելի քան 14 միլիոն դրամ

28 06 2013
dilijanresertՀՀ պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը հարկային ստուգումներ կատարելով «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ում՝ հայտնաբերել է հարկային խախտումներ: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Իջեւանի ՏՀՏ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան 18 միլիոն 390 հազար 763 դրամ գանձելու պահանջով: Հակընդդեմ հայցով պատասխանող կողմը պահանջել է «չեղյալ համարել Իջեւանի ՏՀՏ-ի կողմից 2013թ. հունվարի 9-ին կազմած թիվ 1008042 ստուգման ակտի «Շահութահարկ» բաժնի 1-ին կետը եւ «5. Ավելացված արժեքի հարկ» բաժնի 1-ին եւ 4-րդ պարբերությունները, ինչպես նաեւ փոփոխել «1. «Շահութահարկ» բաժնի 2-րդ կետը՝ համախառն եկամտից նվազեցվող ծախսերի եւ հարկային վնասների հետ կապված»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝